Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լիլիթ Մակունցն անձամբ է հետևում մայրաքաղաքում իրականացվող տոնակատարությունների ընթացքին

Լիլիթ Մակունցն անձամբ է հետևում մայրաքաղաքում իրականացվող տոնակատարությունների ընթացքին

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը անձամբ հետևում է Անկախության օրվա առթիվ կազմակերպված տոնակատարությունների ընթացքին, քաղաքացիների տրամադրությանը՝ շնորհավորանքներ ստանալով ու հղելով քաղաքացիներին։

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։

«Ամիրյան փողոցով քայլելով՝ եկա Հանրապետության հրապարակ։ Ուզում էի հասկանալ, թե ինչ տրամադրություն է տիրում, արդյոք ամեն ինչ կարգին է և տեխնիկական խնդիրներ չկան։ Շատ ուրախացա՝ զգալով և տեսնելով այն տրամադրությունը, որը տիրում է այսօր, այս պահին Հանրապետության հրապարակում։ Շատ ուրախ եմ, որ տեսնում եմ՝ Անկախության օրը տոնում են նաև փոքրիկները, ովքեր ոգևորված նայում են, թե ինչ է կատարվում տիկնիկային և խամաճիկների թատրոնի բեմում և այլ ժամանցի վայրերում»,- ասաց Լիլիթ Մակունցը։

Մշակույթի նախարարը կարևորում է նաև այն հանգամանքը, որ Անկախության տոնի առթիվ իրականացվող տոնական ծրագրում ընդգծված են արվեստի և մշակույթի զանազան բնագավառներ՝ երաժշտություն, թատրոն, կերպարվեստ, քանդակագործություն, ներկայացված է նաև ազգային սնունդը։

«Շատ ուրախ  եմ, որ Անկախության տոնն այս տարի հատկապես վերաիմաստավորվել է բոլորիս համար։  Այս տարի յուրաքանչյուրս յուրովի է ընկալում և զգում  անկախությունը։ Անկախությունը գիտակցություն է, պատասխանատվություն, բայց նաև զգացողություն է։ Այս երկուսի համադրումն է մեր, որպես քաղաքացու, ներդրման առումով բավականին լավ արդյունք»,- նշեց Լիլիթ Մակունցը և հավելեց, որ կարևորվում է մարզային ապակենտրոնացումը, այդ իսկ պատճառով ապահովվել է մարզերի ներգրավվածությունը այս տոնակատարության մեջ։  Արցախը ևս ներկայացված է Անկախության տոնի միջոցառումների շարքում։

 

Միլենա Մկրտչյան

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]