1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Տանզանիայում լաստանավի խորտակման հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 136-ի

Տանզանիայում լաստանավի խորտակման հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 136-ի

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տանզանիայի Վիկտորիա լճում մարդատար լաստանավի խորտակման հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 136-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցիչներին: Ավելի վաղ հաղորդվել Էր 86 զոհերի մասին:
Նավաբեկությունը սեպտեմբերի 20-ին տեղի Է ունեցել Յուկորա կղզու կառանատեղիից ոչ հեռու: «Ֆրանսպրես» գործակալության տվյալներով, նավի վրա եղել Է 200 մարդ, ինչը կրկնակի գերազանցում Էր դրա հնարավորությունները: Նաեւ նավը տեղափոխում Էր բեռներ, այդ թվում՝ եգիպտացորենով լցված պարկեր, բանան ու ցեմենտ:
Reuters-ի տեղեկատվության համաձայն, լաստանավի վրա ավելի քան 300 մարդ Է եղել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]