1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Fitch-ը նվազեցրել Է համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի առեւտրական պատերազմի պատճառով

Fitch-ը նվազեցրել Է համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի առեւտրական պատերազմի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը 2019 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի աճի տեմպերի կանխատեսումը նվազեցրել Է 0,1 տոկոսային կետով (տ.կ.)՝ մինչեւ 3,1 տոկոս: Կանխատեսման փոփոխությունը պայմանավորված Է ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրական պատերազմի բորբոքմամբ: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, ասված Է Fitch-ի տեղեկագրում:
«Մեր կանխատեսումն այժմ հաշվի Է առնում վերջերս ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրական սահմանափակումների զգալի Էսկալացումը, ինչի կապակցությամբ 2019 թվականին Չինաստանի տնտեսության աճի կանխատեսումը հուլիսյան կանխատեսման համեմատությամբ իջեցվել Է 0,2 տ. կ.-ով՝ մինչեւ 6,1 տոկոս, իսկ գլոբալ տնտեսության աճի կանխատեսումը 0,1 տ. կ.-ով՝ մինչեւ 3,1 տոկոս»,- գրում Է Fitch-ը:
Չնայած առեւտրական պատերազմների ազդեցությանը, 2018 թվականի արդյունքներով գործակալությունը սպասում Է համաշխարհային ՀՆԱ-ի աճի տեմպերի արագացում մինչեւ 3,3 տոկոս՝ 2017 թվականի 3,2 տոկոսի համեմատությամբ: Ընդ որում՝ ԱՄՆ-ի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը ընթացիկ տարվա համար բարձրացվել Է 0,1 տ.կ.-ով՝ մինչեւ 2,9 տոկոս, իսկ Եվրամիության տնտեսության աճի կանխատեսումն իջեցվել Է 0,3 տ.կ.-ով՝ մինչեւ 2 տոկոս, հավելել են Fitch-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]