Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գեղարքունիքում ՀՀ Անկախության 27-րդ տարեդարձի միջոցառումները կեզրափակվեն գիշերային հրավառությամբ

Գեղարքունիքում ՀՀ Անկախության 27-րդ տարեդարձի միջոցառումները կեզրափակվեն 
գիշերային հրավառությամբ

ԳԱՎԱՌ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզի բոլոր քաղաքային և գյուղական համայնքները տոնական տեսք էին ընդունել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմից՝ ՀՀ Անկախության 27-րդ տարեդարձը հանդիսավորությամբ է նշվել ինչպես մարզկենտրոնում, այնպես էլ՝ մարզի մյուս քաղաքներում ու գյուղական համայնքներում: Մարզկենտրոն Գավառ քաղաքում միջոցառումը մեկնարկել է զինվորական քայլերթով: Զինվորական նվագախմբի երաժշտական հնչյունների ներքո Գավառի կենտրոնական հրապարակ են մտել քաղաքի կրթական, մշակութային եւ մարզական հաստատությունների մանկավարժներն ու աշակերտները, քաղաքի եւ հարակից համայնքների բնակիչները: Տոնական քայլերթն ընդունել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, ով ողջունել է միջոցառման մասնակիցներին եւ հանես եկել շնորհավորանքի խոսքով:
«Արդեն 27-րդ անգամ Հայաստանի Հանրապետությունը տոնում է իր անկախության տարեդարձը: Մեր երիտասարդ Հանրապետության անցած կարճատեւ, բայց վայրիվերումներով լեցուն ուղին արժեւորելուց առաջ կուզենայի, որ հիշենք ու արժանին մատուցենք Հայաստանի առաջին Հանրապետությունը կերտողներին: Այսօր ես առանց երկմտելու հայտարարում եմ` դուք` հայրենիքում ապրողներդ եք Հայաստանի Հանրապետության ամուր հիմքերը: Ապրելով եւ արարելով այստեղ` դուք մեր Հանրապետությանը պարգեւել եք այսօրվա զինվորին ու սպային, բժշկին ու ուսուցչին, ինժեներին ու գյուղատնտեսին, ովքեր մեր պետության պաշտպաններն են եւ տնտեսության շարժիչ ուժը: Այսօրվա տոնը ձեր նվաճումն է: Հավատացնում եմ` միասին մեկ առ մեկ անցյալում ենք թողնելու տարիներով չլուծված խնդիրները եւ շուտով տոնելու ենք նաեւ մեր մարզի տնտեսական, մշակութային եւ սոցիալական ոլորտների նվաճումները: Հաղթանակ բոլորիս»,-ասել է մարզպետ Իշխան Սաղաթելյանը:
Անկախության տոնի առթիվ ներկաներին շնորհավորել եւ օրհնանքի խոսք է հնչեցրել Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը: Ներկաներին ողջունել է նաեւ 2016 թվականի Ապրիլյան հերոսամարտերի մասնակից Նորայր Զախարյանը: Ընթերցվել է նաեւ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի շնորհավորանքի խոսքը:
Այնուհետեւ միջոցառման մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Արցախյան ազատամարտի զոհերի հուշարձանին, դիտել Գավառի կենտրոնական հրապարակում բացված «Անկախության սերունդ» եւ «Հայաստանը առաջին հանրապետության տարիներին» ցուցահանդեսները, որոնց նյութերը տրամադրվել են ՀՀ պետական արխիվի կողմից, Գավառ քաղաքի կրթամշակութային հաստատությունների սաների ցուցադրված աշխատանքները, Գավառի մարզադպրոցի սաների ցուցադրական ելույթները: Տոնական միջոցառումը շարունակվել է քաղաքի արվեստի եւ երաժշտական դպրոցների տարբեր խմբերի սաների գեղարվեստական կատարումներով: Տոնախմբության մասնակիցներին երաժշտական կատարումներով ողջունել են ՀՀ վաստակավոր արտիստ Արուս Գուլանյանը եւ գուսան Հայկազունը:
ՀՀ Անկախության 27-րդ տարեդարձին նվիրված մարզային տոնական միջոցառումը կազմակերպել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը, Գավառի քաղաքապետարանը եւ «Գեղարեգ» կրթամշակութային երիտասարդական հասարակական կազմակերպությունը:
Նույն աղբյուրի համաձայն՝ միջոցառումները մարզի համայնքներում կշարունակվեն մինչեւ ուշ երեկո եւ կեզրափակվեն տոնական հրավառությամբ:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]