1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մեր ազգային հաջողությունների գրավականը միասնական լինելն է. ՀՀ նախագահ

Մեր ազգային հաջողությունների գրավականը միասնական լինելն է. ՀՀ նախագահ

 ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեր կյանքն իրականում շատ ավելի խորն է և ավելի  բարդ, հետևաբար, ունենք բազմաթիվ ձեռքբերումներ և  բազմաթիվ թերացումներ, որ վաղը պետք է հաղթահարենք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքով` սեպտեմբերի 21-ը ուրախության օր է, երբ բոլորը պետք է հիշեն մեր հաղթանակները: «Մեծ հաղթանակ է հարյուրավոր տարիներ հայրենիք չունենալուց հետո կրկին հայրենիք ունենալը: Մեծ հաղթանակ է, նաև նշան է ժողովրդի կողմից իր ուժը ցուցադրելու 27 տարի առաջ, այն համբերության, ներքին զգացման և էներգիայի պոռթկումը, որ 1988 թվականից սկսվեց` Ղարաբաղյան շարժման ընթացքում: Այնպես որ, այսօր մեծ ուրախության օր է»,-ասաց նա:

Նախագահ Սարգսյանը նշեց, որ 1988 թվականին մեր ժողովրդի զավակները Խորհրդային Միության քաղաքացիներ էին, հետևաբար անկախության, ազատության զգացումները ժողովրդի ներսում եղել են միշտ, նույնիսկ խորհրդային տարիներին, նույնիսկ ավելի վատ տարիներին: «Շատ մեր մեծանուն հայեր և հայեր, որոնց անունները կորցրել ենք,  իրենց կյանքն են տվել գաղափարի, մեկ բանի համար` հայրենիքի, անկախության և մարդկային բարձր գաղափարների»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Անդրադառնալով քաղաքական դաշտի «սևերի» և «սպիտակների» բաժանված լինելու հարցին՝ նախագահ Արմեն Սարգսյանը վստահեցրեց, որ հայ ժողովուրդն իր մեծագույն հաղթանակներին հասել է, երբ բոլորս միասին ենք եղել: «Մեր ազգային հաջողությունների գրավականը լինելու է այն, որ մեր երկիրը միասնական լինի բոլոր դեպքերում: Կարող ենք ունենալ ամենառադիկալ կարծիքներ, բայց պետք է հարգենք իրար, ունենանք այն շնորհքը, որ կոչվում է հանդուրժողականություն, ինչպես նաև լսելու ունակություն»,-հավելեց Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]