Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Աստղային պատերազմներից» լուսային սուրը Լոնդոնի աճուրդում վաճառել են 179 հազար դոլարով

«Աստղային պատերազմներից» լուսային սուրը Լոնդոնի աճուրդում վաճառել են 179 
հազար դոլարով

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աստղային պատերազմներ» կինոսագայից լուսային սուրը առավել մեծ ժողովրդականություն վայելող լոտն Է դարձել Լոնդոնում Prop Store տան՝ համաշխարհային կինոյի մասունքների աճուրդներում: Իրը վաճառվել Է ավելի քան 179 հազար դոլարով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նաեւ 145 հազար դոլարով վաճառվել Է «Աստղային պատերազմներ. Էպիզոդ 4-Նոր հույս» ժապավենից կայսերական գրոհիչների սաղավարտը, որը նախնական կարգով գնահատված Էր գրեթե 79 հազար դոլար:

Եվս մեկ լոտ՝ կինոսագայի հերոս Հանա Սոլոյի, «Աստղային պատերազմներ. Էպիզոդ 5- Կայսրությունը պատասխան հարվածն Է հասցնում» կինոնկարի հերոսի կուրտկան, որի դերակատարը Հարիսոն Ֆորդն Է, վաճառել չի հաջողվել: Այն նախապես գնահատված Էր 1,3 մլն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]