1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Իսպանիայում առաջարկել են վճար գանձել խանութներում հագուստը փորձելու համար

Իսպանիայում առաջարկել են վճար գանձել խանութներում հագուստը փորձելու համար

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կաստիլիա-ի-Լեոն ինքնավար հանրակցության իշխանությունները ոչ մեծ խանութների սեփականատերերին առաջարկել են գնորդներից վճար գանձել իրենց չափսափորձման բաժիններից օգտվելու հնարավորության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են տեղական ԶԼՄ-ները:

Նրանց տեղեկությունների համաձայն, այս գաղափարն առաջ Է քաշել տարածաշրջանի կառավարությանն առընթեր տնտեսության եւ ֆինանսների հարցերով կին խորհրդական Պիլար դել Օլմոն:

Ինչպես կարծում Է պաշտոնյան, բազմաթիվ հաճախորդներ առեւտրական փոքր հաստատություններում հագուստը կամ կոշիկը փորձելու հնարավորությունից օգտվում են, որպեսզի հետո իրենց հավանած ապրանքը գնեն Համացանցի միջոցով: «Մարդիկ հետո հագուստը գնում են խոշոր ընկերություններից, որոնք առեւտուր են անում Համացանցի միջոցով»,-ասել Է նա: Դել Օլմոյի կարծիքով, եկել Է «նորարարական առաջարկությունների» ժամանակը՝ ուղղված փոքր ձեռնարկություններին աջակցելուն: «Քաղաքներում, արվարձաններում եւ, իհարկե, գյուղերում առեւտրի գոյությունը Իսպանիայի տարբերիչ գիծն Է, եւ գոյատեւելու միակ միջոցը նորարարական գաղափարներն են»,-համոզված Է դել Օլմոն: Ինքնավարության տնտեսության եւ ֆինանսների հարցերով խորհրդականի այդ առաջարկությունը զայրացրել Է տարածաշրջանի ընդդիմությանը եւ քննադատության Է ենթարկվել նրա կողմից: Քաղաքական գործիչն ինքը որպես իր արդարացում հայտարարել Է, թե ընդամենը գաղափար Է ներկայացրել եւ իրականում ցանկանում Էր բանավեճի առարկա դարձնել այդ հարցը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]