Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արշավի հիմքում կանաչ մտածողության, կանաչ գործերի և կանաչ կյանքի գաղափարն է

Արշավի հիմքում կանաչ մտածողության, կանաչ գործերի և կանաչ կյանքի գաղափարն 
է

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կենտրոնում Անկախության օրվա առթիվ կազմակերպվում են տարատեսակ միջոցառումներ և տեղադրված են զանազան թեմատիկ տաղավարներ, որոնցից մեկը քարոզում է առողջ ապրելակերպ և բնության պահպանություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հյուսիսային պողոտայում շարունակում է գործել «կանաչ» տաղավարը և Անկախության տոնին ևս քարոզել անկախություն նաև բնապահպանության ոլորտում։

«Այս ընթացքում, երբ մարդիկ մոտենում են, հետաքրքրվում, ավելի համոզվեցի, որ հասարակությունը սկսել է ավելի շատ արժևորել և գնահատել բնապահպանական հիմնախնդիրներին առնչվող հարցերը։ Շատ խորհրդանշական է, որ Անկախության տոնին ևս քաղաքի կենտրոնում՝ մեր կանաչ տաղավարում խոսում և բարձրաձայնում ենք բնապահպանական կարևոր հարցերի մասին, քարոզում ունենալ առողջ ապրելակերպ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հյուսիսային պողոտայում գտնվող էկո-տաղավարի ներկայացուցիչը։

Հյուսիսային պողոտայում գործող տաղավարում կազմակերպիչները թեքահարթակների օգնությամբ ստեղծել են արևային էներգիա ստանալու իմիտացիա։ Այս բնապահպանության տարածմանը միտված ծրագրի և էկո-արշավների շրջանակներում իրականացվել են տարբեր միջոցառումներ։

«Կանաչ նախաձեռնություններ» արշավն իրականացվում է ՀՀ բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի կողմից։ Արշավի հիմքում կանաչ մտածողության, կանաչ գործերի  և կանաչ կյանքի գաղափարն է։ Նպատակն է յուրաքանչյուրին ոգեշնչել և դրականորեն ազդել Հայաստանում երկրի ռեսուրսների կիրառության վրա։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]