Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ նախագահը Երախտագիտության մեդալով պարգևատրել է Դեյվիդ Սքորթոնին և Սաբրինա Լին Մոթլիին

ՀՀ նախագահը Երախտագիտության մեդալով պարգևատրել է Դեյվիդ Սքորթոնին և 
Սաբրինա Լին Մոթլիին

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել «Սմիթսոնյան» հաստատության քարտուղար (ԱՄՆ) Դեյվիդ Սքորթոնին և «Սմիթսոնյան» հաստատության ազգագրության և մշակութային ժառանգության կենտրոնի «Ֆոլքլայֆ» փառատոնի տնօրեն (ԱՄՆ) Սաբրինա Լին Մոթլիին Երախտագիտության մեդալով պարգևատրելու մասին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և 25-րդ հոդվածը. 

Հայ-ամերիկյան մշակութային կապերի զարգացման և ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Երախտագիտության մեդալով պարգևատրել.

Դեյվիդ ՍՔՈՐԹՈՆԻՆ

«Սմիթսոնյան» հաստատության 
քարտուղար (ԱՄՆ)

Սաբրինա Լին ՄՈԹԼԻԻՆ 

«Սմիթսոնյան» հաստատության ազգագրության և մշակութային ժառանգության կենտրոնի «Ֆոլքլայֆ» փառատոնի տնօրեն (ԱՄՆ)»,- ասված է նախագահի հրամանագրում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]