Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Ապրիլ

Նախագահը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին շնորհեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում

Նախագահը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին շնորհեց գեներալ-լեյտենանտի զինվորական 
կոչում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը  սեպտեմբերի 21-ին` անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ զինվորական կոչումներ շնորհեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  ՀՀ Զինված ուժերի  գլխավոր շտաբի պետ,  գեներալ-մայոր Արտակ Դավթյանին շնորհվեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի վարչության պետ, գնդապետ Արմեն Վարդանյանին էլ նախագահ Սարգսյանը շնորհեց  գեներալ-մայորի զինվորական կոչում:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ