Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ռեֆորմիստների կուսակցությունը առաջնային է համարում Երևանի կանաչապատման հարցը  

Ռեֆորմիստների կուսակցությունը առաջնային է համարում Երևանի կանաչապատման 
հարցը

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ռեֆորմիստների կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը կարևորում է Երևանի կանաչ մակերեսի ավելացումը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 21-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Ավետյանը նշեց, որ վերջին շրջանում մայրաքաղաք ներմուծվող ծառերի տեսակները չեն համապատասխանում Երևանի բնակլիմայական պայմաններին:

Ավետյանը խոստանում է նաև աշխատանքային օրվա միայն 20 տոկոսն անցկացնել աշխատասենյակում, մնացած 80-ը տոկոսը դրսում` երևանցիներին խնդիրներին ծանոթանալով:

Երևանի քաղաքապետ ընտրվելու դեպքում Արտակ Ավետյանի առաջին գործը լինելու է ձմռանը նախապատրաստվելը։

«Ըստ կանխատեսումների` այս տարի ձնառատ ձմեռ է սպասվում, դրա համար ձմռանը պետք է նախապես պատրաստ լինենք, որպեսզի ձնամաքրման աշխատանքները ժամանակին իրականացնենք»,- ասաց նա։

Ռեֆորմիստների կուսակցությունն իր նախընտրական ծրագրում առաջարկում է նաև քաղաքը խցանումներից ազատելու համար վերգետնյա նոր կայանատեղիներ կառուցել, խելացի լուսացույցներ տեղադրել, խթանել հեծանիվներով երթևեկելը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]