Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Լևոն Մնացականյանը արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը գնահատում է կայուն-հանգիստ

Լևոն Մնացականյանը արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը գնահատում 
է կայուն-հանգիստ

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը գնահատում է կայուն-հանգիստ: Նախագահական նստավայրում լրագրողների հետ զրույցում Արցախի պաշտպանության նախարարն ընդգծեց, որ հրադադարի ռեժիմի որոշակի խախտումներ հակառակորդի կողմից լինում են, սակայն դրանք հիմնականում սահմանափակվում են հրաձգային զենքերից արձակած կրակոցներով:

«Կարելի է ասել խոշոր տրամաչափերով զենքերից ոչ մի խախտում չկա: Աշխատում ենք այդ խախտումներին պատասխան տալ, եթե կա դրա անհրաժեշտությունը: Մենք ամեն մի կրակոցի պատասխան չենք տալիս: Այդ առումով, երբ գտնում ենք, որ անհրաժեշտ է, միայն այդ ժամանակ ենք պատասխան տալիս»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Մնացականյանը:

Նա հավելեց, որ հայկական զինված ուժերի սպառազինությունը բավարար է հակառակորդին համարժեք պատասխան տալու համար: «Մենք  ունենք տարբեր գործողությունների, տարբեր խնդիրներ լուծելու համար անհրաժեշտ միջոցներ: Մեր սպառազինությունը միշտ էլ լրացվում է նոր տեսակներով և քանակական, և որակական առումով:

 

  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]