Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Xiaomi-ն թողարկել Է իր ամենաԷժան նոութբուքը

Xiaomi-ն թողարկել Է իր ամենաԷժան նոութբուքը

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Xiaomi ընկերությունը ազդարարել Է իր ամենաԷժան նոութբուքի՝ Xiaomi Notebook Youth Edition-ի թողարկման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Gizchina-ին:

Նոութբուքի արժեքը կազմում Է 670 դոլար: Մոդելը կստանա 15,6 դյույմ անկյունագծով դիսփլեյ FullHD լուծաչափով եւ Intel Core i5 պրոցեսոր: Օպերատիվ հիշողության ծավալը կկազմի 8 գիգաբայթ: Նաեւ նոութբուքը հանդերձված կլինի GeForce MX110 տեսաքարտով:

Բացի այդ, Xiaomi Notebook Youth Edition-ում 3,5 միլիմետրանոց անջատասարք կներսարվի ականջակալների համար, ինչպես նաեւ գիգաբիթային Ethernet, HDMI պորտ, մեկ USB 2.0 եւ երկու USB 3.0 անջատատեղ: Անցած ամսին Xiaomi-ն ներկայացրել Էր Pocophone ամենաԷժան ֆլագմանական սմարթֆոնը, որի արժեքն սկսվելու Է 300 դոլարից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]