Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վարչապետը քաղաքացիներին կոչ է անում ակտիվ մասնակցել ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառումներին

Վարչապետը քաղաքացիներին կոչ է անում ակտիվ մասնակցել ՀՀ անկախության տոնին 
նվիրված միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում տանը չմնալ, գնալ Երևանի կենտրոն ու մասնակցել Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի միջոցով դիմեց քաղաքացիներին.

«Ուզում եմ բոլորիդ շնորհավորել այսօրվա իսկապես մեծ տոնի՝ Հայաստանի անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ: Ես գնում եմ վարչապետի նստավայր և ճանապարհին տեսա, թե ինչ տոնական մթնոլորտ է տիրում: Երևանի կենտրոնում տեղադրված են բազմաթիվ տաղավարներ, մայրաքաղաքի կենտրոնում տասնյակ համերգներ են լինելու, ժողովրդական տոնախմբություններ են լինելու: Ես ուղղակի վախեցա, որ կարող են լինել մարդիկ, որ տեղյակ չեն: Ուղղակի ուզում եմ տեղյակ պահել, որ այսօր մայրաքաղաքի կենտրոնում ժողովրդական մեծ տոնախմբություն է, արդեն հազարավոր երեխաներ կան, ովքեր նկարում են:  Որևէ ժամից կսկսվեն համերգները, տաղավարներ են տեղադրված և իսկապես մեծ փառատոն է: Ես հույս ունեմ, որ դուք ձեր ընտանիքների հետ լավ ժամանակ կանցկացնեք:

Լավ եղեք,  հույս ունեմ, որ տանը չեք մնա և այսօր երեկոյան դուրս կգաք Հայաստանի Հանրապետության անկախության տոնը և Հայաստանի քաղաքացու հաղթանակը նշելու: Բոլորս դեպի Երևան քաղաքի կենտրոն՝ ուրախանալու, տոնելու, նշելու, իրար ժպտալու, իրար բարևելու, իրար շնորհավորելու»,- եզրափակեց վարչապետը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]