Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Facebook-ում ծառայություն են թեստավորում ծանոթությունների համար. The Verge

Facebook-ում ծառայություն են թեստավորում ծանոթությունների համար. The Verge

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook-ի աշխատակիցները թեստային ռեժիմով գործարկել են հավելված, որն օգտատերերի համար դյուրացնում Է վիրտուալ շփումը, այդ թվում՝ հետագա հանդիպումների նպատակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 20-ին հայտնել Է The Verge ամերիկյան պորտալը: «Նոր ծանոթությունների որոնումներն այն են, ինչով, ինչպես մենք տեսել ենք, արդեն վաղուց զբաղվում են Facebook-ի օգտատերերը,-The Verge-ին տված հարցազրույցում հայտնել Է սոցցանցի աշխատակից Նեյթան Շարպը, որը ղեկավարում Է այս նախագիծը:-Մենք ցանկանում ենք, որ դա լինի ավելի դյուրին ու հարմարավետ: Մենք մտածեցինք, որ հենց հիմա Է դրա լավագույն ժամանակը»:

Ինչպես նշվում Է հրապարակման մեջ, ծառայությունը փորձարկվում Է Կոլումբիայում, ներկայում այն ամբողջովին ինտեգրված Է Facebook-ի շարժական հավելվածում եւ առայժմ հասանելի չԷ համակարգիչներում: Դրանից օգտվել Է թույլատրված 18 եւ ավելի բարձր տարիքի անձանց: Ներկայում հավելվածն անվճար Է, դրանում չկա գովազդ, վճարովի հավելյալ ծառայություններ նույնպես նախատեսված չեն:

Ծառայությունում գրանցվել ցանկացողները պետք Է կարճ նկարագրեն իրենց, պատասխանեն մի շարք հարցերի եւ պարզաբանեն՝ որոնք են իրենց նպատակները: Նրանց նաեւ հարկ կլինի ներկայացնել իրենց գտնվելու վայրը, ինչը կստուգվի GPS գլոբալ նավիգացիոն համակարգի օգնությամբ: Իսկ ծանոթությունների համար թեկնածուների կարելի կլինի փնտրել 100 կիլոմետր շառավղով: Շարժական այն սարքերի տերերը, որոնք աշխատում են iOS օպերացիոն համակարգերով, կարող են ներբեռնել իրենց մինչեւ ինը լուսանկար, Android-ի օգտատերերը՝ 12 լուսանկար: Դրանք կարելի Է վերցնել Facebook-ի կամ Instagram-ի օգտահաշիվներից, ինչպես նաեւ սմարթֆոնի ֆոտոպահոցից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]