Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պրոբացիայի ծառայությունը կազմակերպել է շահառուների մասնակցությունը Հայաստանի անկախության օրվան նվիրված համերգին

Պրոբացիայի ծառայությունը կազմակերպել է շահառուների մասնակցությունը 
Հայաստանի անկախության օրվան նվիրված համերգին

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում կազմակերպել է պրոբացիայի շահառուների և նրանց ընտանիքների անդամների մասնակցությունը մշակութային միջոցառմանը:

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պրոբացիայի ծառայության 16 շահառուներ, ներառյալ նրանց ընտանիքի անդամներն ու ընկերները, Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել Երևանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի անկախության օրվան նվիրված համերգին:
Համերգի ընթացքում շահառուներն ունկնդրել են ջութակահար Կլարա-Ջումի Կանի (Գերմանիա), դաշնակահար Վադիմ Խոլոդենկոյի (Ռուսաստան), թավջութակահար Թիմ Փարքի (Գերմանիա) կատարումները:

 Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ղեկավարել է դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]