Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Չինաստանը կօգնի Սիրիային՝ վերականգնելու մշակութային ժառանգության օբյեկտները. Global Times

Չինաստանը կօգնի Սիրիային՝ վերականգնելու մշակութային ժառանգության օբյեկտները. Global Times

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի «Գուգուն» պետական թանգարանը եւ Սիրիայի մշակույթի նախարարությունը հուշագիր են ստորագրել պատմական մասունքների պահպանման մասին, որին համապատասխան Պեկինը Դամասկոսին օգնություն կցուցաբերի մշակութային ժառանգության օբյեկտների վերականգնման գործում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 21-ին հայտնել Է Global Times չինական թերթը:

Համաձայնագիրն ստորագրվել Էր Չինաստանում կայացած համաժողովում, որը նվիրված Էր աշխարհի հին քաղաքակրթությունների օբյեկտների պաշտպանության խնդիրներին: Դրան մասնակցել են 13 երկրների, այդ թվում՝ Հունաստանի, Եգիպտոսի, Իրաքի, Սիրիայի ներկայացուցիչները: Ձեռք բերված պայմանավորվածությունները նախատեսում են, որ ՉԺՀ-ն սիրիական կողմին կտրամադրի նյութեր ու սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են պատերազմից տուժած տեսարժան վայրերի վերականգնման համար: Բացի այդ, Չինաստանի իշխանությունները կկազմակերպեն սիրիացի վերականգնողների մասնագիտական պատրաստումը:

Այն վայրերից մեկը, որտեղ երկու պետությունների մասնագետները համատեղ կաշխատեն մշակութային ժառանգության հին օբյեկտների վերականգնման վրա, կդառնա Հալեպը: ՅՈւՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ այնտեղ շենքերը լրջորեն տուժել են քաղաքի հին մասի մոտավորապես 60 տոկոս տարածքում: Տեսարժան վայրերի 30 տոկոսն ամբողջությամբ ոչնչացված Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]