Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Միասնաբար կառուցենք մեր երազանքների հայրենիքը այսօր և այստեղ. ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանի շնորհավորանքը Անկախության տոնի կապակցությամբ  

Միասնաբար կառուցենք մեր երազանքների հայրենիքը այսօր և այստեղ. ըմբիշ Արսեն 
Ջուլֆալակյանի շնորհավորանքը Անկախության տոնի կապակցությամբ

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ Հայաստանի պատմությունը լի է մարզական հաջողություններով, նորանոր բացահայտված մեծ և տաղանդավոր մարզիկներով, ինչպես նաև մարզական անարդարության շատ և շատ իրադարձություններով: Անկախության 27 տարիներին մեր մարզիկները հպարտության շատ առիթներ են տվել, իրենց համար «ցավելու» շատ պատճառներ, բայց նրանք եղել և մնում են մեր երկրի ինքնատիպ դեսպաններն աշխարհի տարբեր ծագերում: Թեպետ անկախության 27 տարիներին Հայաստանն ունեցել է միայն երկու օլիմպիական չեմպիոն, բայց յուրաքանչյուր օլիմպիական մեդալն արդեն իսկ մեծագույն նվաճում է:

Ըմբշամարտը հայկական սպորտի հենակետային մարզաձևերից է, այն հիմա էլ համարվում է այն մարզաձևերից մեկը, որտեղ ամենաշատ միջազգային մրցաշարերի հաղթողներ ենք ունենում: Նոր սերնդի կողքին իր ուրույն, վաստակած տեղն ունի աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը: «Շնորհավորում եմ բոլորիս անկախության 27 ամյա տարելիցի կապակցությամբ։ Անչափ կարևոր մի օր, որի համար դարերով պայքարել ենք և այդքան դժվարություններ հաղթահարել։ Դա ևս պարտադրում է, որ ավելի լուրջ, խնամքով և սթափ գիտակցությամբ վերաբերենք մեր անկախությանը, և յուրաքանչյուրիս առօրյա գործունեությունը մղված լինի մեր՝ արդեն 27 տարեկան Նոր Հայաստանի հզորացմանն ու զարգացմանը։ Բոլորս պետք է հասկանանք, որ ամեն մեկիս պարտականությունն է դա, հաճելի պարտականությունը։ Եվ չպետք է ամեն անգամ մեղավորներ փնտրել, հատկապես պետության համար այս կարևորագույն փուլում։ Այլ միասնաբար, համայն աշխարհի հայությամբ կառուցենք մեր երազանքների հայրենիքը այսօր և այստեղ։ Շնորհավոր մեր Անկախության տոնը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց մարզիկը:

Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 27-րդ տարեդարձը: 27 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95,5%-ը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Արդեն երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]