Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Մայքլ Բլումբերգը կարող է առաջադրվել ԱՄՆ-ի նախագահի թեկնածու

Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Մայքլ Բլումբերգը կարող է առաջադրվել ԱՄՆ-ի նախագահի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ եւ միլիարդատեր Մայքլ Բլումբերգն ուսումնասիրում Է 2020 թվականի համընդհանուր ընտրություններում ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 20-ին հայտնել Է Fox News հեռուստաալիքը:

Նրա տեղեկությունների համաձայն՝ Բլումբերգը դեռեւս վերջնական որոշում չի կայացրել: Եթե դա ի վերջո ընդունվի, ապա նա իր թեկնածությունն առաջադրելու Է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից, ճշտել Է հեռուստաալիքը: Բլումբերգը 2002-ից մինչեւ 2013 թվականն զբաղեցրել Է Նյու Յորքի քաղաքագլխի պաշտոնը: Նա հայտնի Է որպես ֆինանսական նորությունների համանուն գործակալության հիմնադիր եւ ֆիլանտրոպ: Նա համարվում Է Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից մեկը. 2018 թվականի հունվարին Forbes հանդեսը նրա կարողությունը գնահատել Էր 50,8 մլրդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]