Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Տոնական օրակարգ ու հանդիսավոր միջոցառումներ. սեպտեմբերի 21-ին զինվորների առօրյան կտարբերվի մյուս օրերից

Տոնական օրակարգ ու հանդիսավոր միջոցառումներ. սեպտեմբերի 21-ին զինվորների 
առօրյան կտարբերվի մյուս օրերից

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի Հանրապետությունը անկախության  օրը` սեպտեմբերի 21-ը, տոնական է բոլոր հայաստանցիների և աշխարհասփյուռ հայերի, իհարկե, նաև ՀՀ զինված ուժերի զինծառայողների համար:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, զինվորների օրակարգը փոխվում է, իսկ զորամասերում սպասվում են տոնական միջոցառումներ:

« Հայաստանի անկախության օրվա առթիվ զորամասերում կտրվի տոնական ճաշ, քաղցրավենիք, իսկ օրակարգով նախատեսված վերկացն ու քունը կլինի մեկ ժամ ուշ: Զորամասի հրամանատարության կողմից կլինեն հանդիսավոր ելույթներ»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը հայտնեց, որ որոշ զորամասերում կկազմակերպվեն տոնական համերգներ:

Ըստ Հովհաննիսյանի՝ զորահանդես չի նախատեսվում, քանի որ այս տարի հոբելյանական չէ:

Հայաստանի Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 27-րդ տարեդարձը: Հայ ժողովուրդը 27 տարի առաջ այս օրը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո» -ն ասաց Հայաստանի անկախությանը: Չափահաս քաղաքացիների 95,5 տոկոսը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]