Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում ներկա կլինեն 84 պետությունների ղեկավարներ


ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 84 պետությունների ղեկավարներ ներկա կլինեն ՄԱԿ-ի կենտրոնակայանում, որտեղ հաջորդ շաբաթ մեկնարկում Է ընդհանուր քաղաքական բանավեճը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, միջազգային հանրակցության կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը:

«Պետությունների 84 ղեկավարների եւ կառավարությունների 44 ղեկավարների ներկայությունն այն բանի ակնառու ապացույցն Է, որ համաշխարհային հանրակցությունը վստահություն Է տածում ՄԱԿ-ի նկատմամբ,- ընդգծել Է նա:- Եկող շաբաթ կայանալիք հանդիպումների ընթացքում ես մտադիր եմ կոչ անել, որ մասնակից երկրները հավաստեն ՄԱԿ-ին աջակցելու եւ ընդհանուր կանոնների վրա հիմնված աշխարհակարգի ստեղծմանը ձգտելու իրենց պարտավորությունները»:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանը բացվել Է սեպտեմբերի 18-ին: Գլխավոր ասամբլեայի ձեւաչափով առաջին խոշոր համաժողովը կկայանա սեպտեմբերի 24-ին, երբ տեղի կունենա բարձր մակարդակի լիագումար հանդիպում՝ նվիրված հարավաֆրիկացի նշանավոր պետական ու հասարակական գործիչ Նելսոն Մանդելլայի (1918-2013) ծննդյան 100-ամյակին: Հաջորդ օրը կսկսվեն Գլխավոր ասամբլեայի ամենամյա ընդհանուր քաղաքական բանավեճերը պետությունների, կառավարությունների ու արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ