Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Արսենալ»-ը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի լիգայի խմբային փուլը. Մխիթարյանը գոլային փոխանցումների հեղինակ

«Արսենալ»-ը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի լիգայի խմբային փուլը. Մխիթարյանը գոլային փոխանցումների հեղինակ

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի անդրանիկ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Վորսկլա»-ին (4:2):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լոնդոնում կայացած խաղի 32-րդ րոպեին «զինագործները» բացեցին խաղի հաշիվը Օբամեյանգի շնորհիվ: Երկրորդ կեսի մեկնարկաին Մխիթարյանի փոխանցումից հետո Ուելբեքը կրկնապատկեց հաշվի տարբերությունը: Րոպեներ անց՝ 56-րդ րոպեին, կրկին Մխիթարյանի փոխանցումից հետո Օբամեյանգը դարձավ դուբլի հեղինակ և հաշիվը դարձրեց 3:0: Լոնդոնցիները խփեցին 4-րդ գոլը 74-րդ րոպեին: Աչքի ընկավ Օզիլը: Սակայն «Վորսկլա»-ի ֆուտբոլիստները չհանձնվեցին և երկու անգամ գրավեցին «զինագործների» դարպասը: Գոլերն իրենց ակտիվում գրանցեցին Չեսնակովը և Շարափը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]