Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Արքայադուստրը սիսեռի հատիկի վրա» ներկայացումը բացօթյա ցուցադրվեց «Երևան` իմ սեր» հիմնադրամի տարածքում

«Արքայադուստրը սիսեռի հատիկի վրա» ներկայացումը բացօթյա ցուցադրվեց «Երևան` 
իմ սեր» հիմնադրամի տարածքում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևան` իմ սեր» հիմնադրամում սեպտեմբերի 20-ին Խամաճիկների պետական թատրոնը բացօթյա ներկայացում էր կազմակերպել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի  տիկին Նունե Սարգսյանը: «Այս միջոցառումը տեղի է ունենում «Երևան՝ իմ սեր» հիմնադրամի տարածքում, որը կոչված է ավելի բարեկեցիկ դարձնել երեխաների` հատկապես հաշմանդամություն ունեցող  երեխաների կյանքը, և մենք այսպիսի միջոցառումներ շատ կունենանք այստեղ»,- լրագրողների հետ զրույցում նշեց նա:

Նունե Սարգսյանը ընդգծեց, որ ներկայացումն այս անգամ բեմադրվել է հիմնադրամի հարևանությամբ ապրող երեխաների համար:

Նրա խոսքով՝ Խամաճիկների թատրոնում բեմադրվել է իր գրած «Քաչալ ոզնին» հեքիաթը, որը երեխաները շատ են հավանել: «Շուտով նոր ներկայացում ևս կլինի, իսկ այսօր Աննա Էլբակյանը կարծում է, որ «Արքայադուստրը սիսեռի հատիկի  վրա»  ներկայացումը շատ լավ կդիտվի»,- ասաց  ՀՀ առաջին տիկին:

Խամաճիկների պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր Աննա Էլբակյանի խոսքով` թատրոնն առաջին անգամ է հիմնադրամի տարածքում ներկայանում: «Այս ներկայացումը շատ սիրում են երեխաները: Թատրոնը պետք է մտնի մարդկանց սրտերի մեջ»,- շեշտեց Էլբակյանը:

«Երևան՝ իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանն էլ հավելեց, որ ներկայացումը անվճար, է և հիմնադրամի հարևանությամբ ապրող երեխաներին բավական հեշտ էր հրավիրել: «Այս երեխաների մեծ մասը ամեն երեկո խաղում է այստեղ: Հիմնադրամը առաջիկայում ծրագրեր ունի՝ կապված երիտասարդների և տարիքով հայրենակիցների համար»,- նշեց Կարապետյանը:

Լուսանկարները՝ Էդուարդ Սեպետչյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]