Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին անդամները կարոտով են հիշում պատգամավորական տարիները

Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին անդամները կարոտով են հիշում 
պատգամավորական տարիները

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի բակում սեպտեմբերի 20-ին հանդիսավորությամբ նշվեց խորհրդարանի 100-ամյակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` տոնական միջոցառմանը Հայաստանի և Արցախի բարձրագույն ղեկավարությունից բացի, ներկա էին նաև Գերագույն խորհրդի ու Հայաստանի խորհրդարանի տարբեր տարիների ներկա ու նախկին պատգամավորներ, որոնց մի մասը պաշտոնից հեռանալուց հետո առաջին անգամ էին վերադառնում օրենսդիր մարմնի շենք:

1999-2003թթ. ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցրած Արմեն Խաչատրյանը խորհրդարան է եկել կարոտի ու հարազատության զգացումով: «Այսօր եկել եմ շատ հետաքրքիր զգացողությամբ, երբ գալիս ես հարազատ մի տեղ, նորից երիտասարդանում ես, որտեղ բոլորը քեզ հարազատ են: Կա նաև կարոտի զգացում: Այն, ինչը որ լավն է, մարդիկ կարոտում են միշտ: Մեր խորհրդարանին իմ փոքրիկ մարդկային խորհուրդն է, որ կարողանան համախմբել մարդկային ջանքերն ու կարողանան լուրջ լուծումների գնալ»,- ասաց Խաչատրյանը:

Ի տարբերություն Արմեն Խաչատրյանի, Տիգրան Թորոսյանն ԱԺ նախագահի պաշտոնը լքելուց հետո օրենսդիրի շենքում առաջին անգամը չէ: Թորոսյանի խոսքով` ԱԺ հիմնական խնդիրներից մեկը եղել ու մնում է բազմակուսակցական ոչ կայացած համակարգը: «Պաշտոնը թողնելուց հետո մի շարք անգամներ եղել եմ Աժ-ում: Այնպես որ, մտնում եմ ԱԺ այն զգացողությունով, ինչպես միշտ եմ մտել: Ցավոք, Հայաստանի բազմակուսակցական համակարգն այս պահին կայացած չէ, սա է մեր երկրի հիմնական խնդիրը, այդ վիճակից է բխում ամեն ինչ, ինչ մեր երկրում կատարվում է»,- ընդգծեց Թորոսյանը:

2007-2012թթ.-ին խորհրդարանի պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը մանդատը հանձնելուց հետո մի քանի տարի չի եղել Ազգային ժողովի շենքում: Կարոտով օրենսդիր մարմին վերադարձած Հովհաննիսյանը շենքում ամենից շատ կարոտել է խորհրդարանի գրադարանը: «Այսօր եկել եմ տոնական տրամադրությամբ: ԱԺ-ում չեմ եղել արդեն մի քանի տարի: Կարոտել եմ հատկապես գրադարանը»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Տոնական միջոցառմանը հրավիրված Հովիկ Աղազարյանն այն եզակի պատգամավորներից է, ով 1990-1995թթ. լինելով Գերագույն խորհրդի պատգամավոր, այսօր ևս խորհրդարանի անդամի մանդատ ունի: Նրա խոսքով` այն ժամանակ խորհրդարանի նիստերն ավելի հետաքրքիր ու սուր էին անցնում: «Այն ժամանակ ապրումներն ավելի սուր էին, որովհետև մեր ամեն նիստը նվիրված էր պետականության կերտման գործին, մյուս կողմից էլ Արցախում պատերազմ էր գնում, ու զբաղված էինք այդ հարցով: Հիմա խորհրդարանն ուրիշ հետաքրքություն ունի: Այսօր, բոլոր թերությունները մի կողմ դրած, կայացած պետություն ենք իր բոլոր բաղադրիչներով»,- նկատեց Հովիկ Աղազարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]