Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Շիրակի մարզի ավելի քան 13 հազար երեխա ստանալու է տաք սնունդ

Շիրակի մարզի ավելի քան 13 հազար երեխա ստանալու է տաք սնունդ

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի 147 դպրոցներն օգտվում են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությունից, որի շրջանակներում ավելի քան 13 հազար երեխա ստանում է տաք սնունդ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Դպրոցական սնունդ» ծրագրի Շիրակի մարզի պատասխանատու Վահան Առաքելյանը:
2018 թվականի հունվարից մարզում սկսվեց ծրագրի նոր` գումարային մոդուլի իրականացումը, որի նպատակների իրագործման շնորհիվ էապես բարելավվում է երեխաների սննդակարգը, դպրոցների կողմից կատարվող գնումները հնարավորություն են տալիս զգալիորեն ավելացնելու տեղական ապրանքաշրջանառությունը, ինչ-որ չափով` նաև տեղական գյուղատնտեսական մթերքի արտադրությունը:
Պիլոտային այս ծրագրի կարևոր բաղադրիչներից է դպրոցների խոհանոցների և ճաշարանների վերանորոգումը, ինչպես նաև՝ խոհանոցային նոր` անհրաժեշտ սարքավորումներով վերազինումը: «Մենք հիմա Շիրակի մարզում լայնամասշտաբ գործողություններ ենք իրականացնում՝ բարելավելով սննդի տրամադրման որակը, և այս պահին մարզի 84 դպրոցում իրականացվում են դպրոցների ճաշարանների ու խոհանոցների նորոգման աշխատանքներ, իսկ 133 դպրոց ստացել կամ կստանա որակյալ խոհանոցային սարքավորումներ: Այս ծրագիրը նպատակ ունի նաև բարելավելու երեխաների սննդակարգը»,- նշեց Վահան Առաքելյանը՝ փաստելով որ դպրոցները գնում են 20 տեսակի սնունդ՝ և՛ ճարպերով, և՛ սպիտակուցներով, և՛ ածխաջրերով հարուստ՝ այն ինչ պետք է երեխաներին:
Դպրոցների նորոգումն իրականացվում է ըստ առաջնահերթության: Մարզում շատ դպրոցներում նորոգումն իրականացվում է դոնոր կազմակերպությունների աջակցությամբ:
ԸՆդհանուր առմամբ, ծրագրից օգտվում են հանրապետության բոլոր մարզերի շուրջ 60 հազար երեխա: Նրանք ամեն օր ծրագրի շրջանակներում ստանում են տաք սնունդ:
Ծրագրի մեկնարկը Գյումրիում ազդարարվեց Գյումրու թիվ 15 դպրոցում՝ սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած առողջ դպրոցական սննդի օրվան նվիրված միջոցառումով, որը կազմակերպել են «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը, ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը: Միջոցառմանը ներկա էր նաև օլիմպիական չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]