Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Երևան» հիմնադրամի գործով հարցաքննվել է Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը. ԱԱԾ տնօրեն

 «Երևան» հիմնադրամի գործով հարցաքննվել է  Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն 
Մարգարյանը. ԱԱԾ տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևան» հիմնադրամին առնչվող քրեական գործի շրջանակում հարցաքննվել է Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ խորհրդարանի 100-ամյակին նվիրված տոնական միջոցառման ժամանակ,  այս մասին լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: ԱԱԾ տնօրենը տեղեկացրեց, որ Տարոն Մարգարյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել , ընդունել, որ եղել են «որոշակի խախտումներ»:

Արթուր Վանեցյանը նաեւ ասաց, որ գործի քննության արդյունքում պետբյուջե պետք է վերադարձվի շուրջ 1 միլիարդ 800 միլիոն դրամի չափով գումար, ինչի համաձայնությունը «Երևան» հիմնադրամի տնօրենն արդեն տվել է:

Հունիսի 13-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից և Ա.Խ.-ից այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռնստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է:

Հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի («Պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախություն») հատկանիշներով:

Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված «Երևան» հիմնադրամի աշխատասենյակներում քրեական գործով կատարվել են խուզարկություններ: Իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ` քաղաքացիներից գումարների հավաքագրման հանգամանքները, ծախսերի ուղղությունները և նպատակայնությունը, ինչպես նաև օրինականությունը պարզելու ուղղությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]