1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ժողովուրդը հանդիսանում է իշխանության միակ եւ անփոխարինելի բացառիկ աղբյուր. Նիկոլ Փաշինյան

 Ժողովուրդը հանդիսանում է իշխանության միակ եւ անփոխարինելի բացառիկ աղբյուր. 
Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի Ազգային ժողովում ընթացող  խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի միջոցառմանը ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, վարչապետը շեշտեց՝  ՀՀ  խորհրդարանական ավանդույթի 100-ամյակը  նշանակալի իրադարձություն է եւ շրջադարձային նշանակություն ունի մեր պետական գիտակցության համար:

«Ունենալ խորհրդարան՝ որպես բարձրագույն օրենսդիր մարմին, նշանակում է, որ  պետական կառավարուման շարժիչ  ուժը ժողովրդի կամքն է, կամարտահայտությունը»,-շեշտեց վարչապետ Փաշինյանը՝ հավելելով, որ ժողովուրդը հանդիսանում է իշխանության միակ եւ անփոխարինելի բացառիկ աղբյուրը:

Ինչպես նշեց վարչապետը, այս առումով մենք կարեւոր եւ նոր ժամանակաշրջան ենք թեւակոխել,  երբ ժողովրդի նոմինալ իշխանությունը վերածվում է դե ֆակտո իշխանության:

Նիկոլ Փաշինյանն այնուհետեւ խոսեց  ՀՀ խորհրդարանների դերի մասին՝ շեշտելով, որ բոլոր խորհրդարանները բացառիկ դերակատարություն են ունեցել:  «Որեւէ խորհրդարանի գործունեության արդյունավետության եւ լեգիտիմության աղբյուրը իսկապես ժողովրդի կամքն է եւ խորհրդարանը պետք է արտահայտի այն տրամադրություններն ու երազանքներ,  այն ընտրությունը,  որ կատարում են ՀՀ քաղաքացիները»,-շեշտեց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը կարեւորեց, որ ՀՀ խորհրդարանները երբեք չունենան այն հարցադրումը, թե որքանով են արտահայտում ժողովրդի կամքը: Վարչապետը ընդգծեց՝ սա կարեւոր է պետական համակարգը սինքրոնացնելու գործում:

Ելույթում վարչապետն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին, նշեց, որ հայ ժողովուրդը կարողացավ մարդկության պատմության մեջ աննախադեպ քաղաքական հեղափոխություն իրականացնել: Վարչապետը հույս հայտնեց, որ նաեւ կկարողանա ԱԺ նախագահի նշած սկզբնունքների շրջանակներում լուծել այն խնդիրները, որոնք առկա են ՀՀ քաղաքական օրակարգում:

Շնորհավորելով հայ ժողովրդին տոնի կապակցությամբ, վարչապետը հույս հայտնեց, որ խորհրդարանական ավանդույթները կշարունակվեն : Նիկոլ Փաշինայնը նաեւ շեշտեց՝ մեր առաքելությանը պետք է նայենք ոչ թե մեկ օրվա կամ մեկ տասնամյակի, այլ 100- մյակների կտրվածքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]