Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առիթով

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետը շնորհավորական ուղերձ է հղել 
Անկախության տոնի առիթով

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետը  շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առիթով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից, ուղերձում մասնավորապես , ասվում է.

Հարգելի՛ ծառայակիցներ, հայրենակիցներ, նաև անազատության մեջ գտնվող մեր քաղաքացիներ: Բազում փորձությունների միջով ենք անցել, թշնամիների արշավներ, բնական աղետներ ու արհավիրքներ ենք հաղթահարել, եղել են ժամանակներ, երբ հուսահատվել ենք, երբ կորցրել ենք զավակներ՝ իսկական հերոսներ, կորցրել ենք հողեր, բայց երբեք չենք կորցրել ազատության ոգին, որը ժառանգաբար փոխանցվելով, չվախենալով ու չընկճվելով պատմության զորեղ հարվածներից՝ պահպանել է իր առանձնահատկությունն ու վերածվել գիտակից իրողության, և այսօր մենք մեր հազարամյա ազատության ոգու ուժով դարձել ենք համայն մարդկության այն բացառիկ տեսակներից, որն իրոք հպարտանալու իրավունք ունի և՛ իր անցյալով, և՛ իրողություն դարձած ներկայով:

Այն բացառիկն ենք, որ գիտենք պայքարել թշնամու դեմ զենքով ու արիությամբ, գիտենք հաղթել տգետին գիտելիքով ու կրթությամբ, ապացուցեցինք նաև, որ գիտենք պատմություն փոխել բաց ձեռքերով ու խաղաղությամբ:

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Վստահ եմ՝ այն միասնականությունը, որով 1991թ. սեպտեմբերի 21-ին մեր քաղաքացիներն ընտրեցին անկախությունը որպես ապրելաձև, կենսակերպ ու կարգավիճակ, այսօր ևս կուղեկցի մեզ մեր ազատ, անկախ երկրի զարգացման նորօրյա գործընթացում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]