Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանցի հայտնի գրողը շարունակում է հետապնդվել հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ վեպի պատճառով

Ադրբեջանցի հայտնի գրողը շարունակում է հետապնդվել հայ-ադրբեջանական 
հարաբերությունների վերաբերյալ վեպի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի հայտնի գրող Աքրամ Այլիսլին հետապնդվում է 2012թ. ռուսական «Դրուժբա նարոդով» ամսագրի դեկտեմբերյան համարում հրապարակված «Քարե երազներ» վեպի պատճառով, որում խոսվում է հայ ադրբեջանական հարաբերությունների մասին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցները:

Գրողը  դեռևս 2016թ. մարտին զրկվել է Ադրբեջանից դուրս գալու իրավունքից:

Աքրամ Այլիսլին բաց նամակ է ուղղել Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովին իր դեմ 2016թ. հարուցված քրեական գործի և իր փաստաբան Էլչին Սադըղովի դատախազին ուղղված գրավոր խնդրանքին չպատասխանելու առնչությամբ:

Նամակում նշվում է, որ 2016թ. մարտին Բաքվի օդանավակայանում գրողին անհիմն թույլ չեն տվել մեկնել Վենետիկ և մասնակցել գրական միջազգային ֆորումին: Նշվում է, որ գրողի նկատմամբ հենց այդ ժամանակ հարուցվել է քրեական գործ:

Այլիսլին դատախազին փոխանցել է, որ նույնիսկ Ադրբեջանի ներսում չի կարողանում ազատ տեղաշարժվել, քանի որ իր նույնականացման քարտը գտնվում է դատախազությունում, ինչի պատճառով ինքը կենցաղում բազմաթիվ խնդիրներ է ունենում:

Գրողը երկրի գլխավոր դատախազին խնդրել է  քայլեր ձեռնարկել իր դեմ հարուցված քրեական գործը դադարեցնելու ուղղությամբ:

«Հաշվի առնելով իմ տարիքը, առողջական վիճակը և քրեական գործի օբյեկտիվ իրավական հիմքերի բացակայությունը, խնդրում եմ դադարեցնել իմ դեմ հարուցված քրեական գործը»,- գլխավոր դատախազին ուղղված նամակում նշել է գրողը:

Ռուսական ամսագրում տպագրված վեպի պատճառով 2013թ. փետրվարի 1-ին Ադրբեջանի խորհրդարանում գրողին մեղադրել էին պետական շահերի դավաճանության մեջ,  իսկ փետրվարի 7-ին Իլհամ Ալիևը նրան զրկել էր «Ժողովրդական գրող» կոչումից:  2016թ. մարտի 30-ին Այլիսլիի դեմ խուլիգանության հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]