1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դանիական կողմը պատրաստ է համագործակցել և աջակցել միգրացիոն ծառայությանը ռեադմիսիոն գործընթացներում

Դանիական կողմը պատրաստ է համագործակցել և աջակցել միգրացիոն ծառայությանը 
ռեադմիսիոն գործընթացներում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայությունը հյուրընկալեց Դանիայի արտաքին գործերի նախարարության միգրացիոն հարցերին առնչվող կառույցների ներկայացուցիչներին՝ միգրացիոն հարցերով դեսպան Նիկոլայ Ռուջի գլխավորությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՏԿԶՆ միգրացիոն ծառայությունից, վերջինս շնորհավորեց ՄԾ պետ Արմեն Ղազարյանին պաշտոնավարման եռամսյակի կապակցությամբ և պատրաստակամություն հայտնեց աջակցելու միգրացիոն մի շարք գործընթացների ուղղությամբ:

Ա. Ղազարյանը ներկայացրեց Ծառայության գործունեության առանցքային ուղղություններն ու ոլորտի ընդհանուր միտումները, օրինակ՝ ապաստան հայցողների քանակի նկատելի աճը։ «Նոր ընդունարանի կառուցումը Աբովյան քաղաքում լավագույն լուծում կլինի ոչ միայն ապաստան հայցողների համար, այլ այլընտրանքային ռեսուրս կհանդիսանա նաև այլ դեպքերի համար»,-նշեց նա, որին ի պատասխան՝ դանիացի գործընկերները խոստացան քննարկել ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը։

«Ռեադմիսիոն համաձայնագրի իրականացման ճանապարհին ի հայտ եկող մարտահրավերներն ու բարդություններն են մեզ հետաքրքրում, մասնավորապես այն դեպքերը, երբ անձի ինքնությունն ու ազգությունը հաստատելը ձգձգվում է, անցնում կառույցից կառույց ու խնդրահարույց դառնում, օրինակ, անհրաժեշտ փաստաթղթերի պակասի պատճառով»,-Ն. Ռուջը՝ նպատակ ունենալով արձանագրելու գործընթացի այն օղակները, որտեղ Հայաստանին կարող է օգտակար լինել դանիական փորձառությունը։

Հյուրերը պատրաստակամություն հայտնեցին օր առաջ միանալու ռեադմիսիոն դեպքերի կառավարման էլեկտրոնային համակարգին, որը նախատեսվում է կիրառել արդեն մյուս տարվա սկզբից:  «Մենք իսկապես հետաքրքրված ենք գործընթացով և շատ ուրախ կլինենք աջակցելու ծրագրի իրականացման ուղղությամբ ցանկացած հարցով, քանի որ բարձր ենք գնահատում ներդրվելիք մեխանիզմների դերը ընդհանուր գործընթացի համակարգման համատեքստում»,-նշեց նախարարության միգրացիոն և քաղաքացիական հասարակության բաժնի ղեկավար Կլարա Յոհան Սիմոնսենը՝ վկայակոչելով նաև այլ երկրների՝ Վրաստանի, Պակիստանի և Շրի Լանկայի արդեն իսկ գործող համակարգերը ։

ՄԾ արտաքին կապերի բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը վերադարձողների վերաինտեգրման հարցը որակեց որպես մարտահրավեր հայկական կողմի համար ռեադմիսիոն գործընթացի իրականացման ճանապարհին։ «Մասնավորապես վերադարձողների բնակության և զբաղվածության  խնդիրներն են առաջ գալիս հարկադիր վերադարձի պարագայում, որովհետև իրենք պետք է հոգան կացության ու մի շարք այլ խնդիրներ»,-նշեց նա։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]