1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Առողջապահության փոխնախարարը Սանկտ-Պետերբուրգում մասնակցում է կանանց եվրասիական համաժողովին

Առողջապահության փոխնախարարը Սանկտ-Պետերբուրգում մասնակցում է կանանց 
եվրասիական համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը սեպտեմբերի 20-21-ը ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքում մասնակցում է «Կանայք հանուն առողջության գլոբալ ռազմավարության զարգացման» եվրասիական երկրորդ համաժողովին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, այն նախագահում է  ՌԴ Դաշնային ժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

Հանդիպումը նպատակ ունի ընդգծել կնոջ դերն առողջապահական քաղաքականության մեջ, սերտացնել եվրասիական երկրների համագործակցությունը նշված ասպարեզում, գործնական կապեր ստեղծել մասնակից երկրների կառավարման համակարգում գործող կին գործիչների միջև:

Համաժողովի շրջանակներում ունեցած իր ելույթում փոխնախարար Լենա Նանուշյանը ներկայացրել է Հայաստանում ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածության և դրանց հետևանքով մահացության ընդհանուր ցուցանիշերը` շեշտելով, որ դրանց շարքում առաջատար են սրտանոթային հիվանդությունները, քաղցկեղը, քրոնիկ թոքային հիվանդություններն ու դիաբետը: Հայաստանը, Նանուշյանի փոխանցմամբ, հավատարիմ է ԱՀԿ մոտեցումներին և այս ուղղությամբ ռիսկի գործոնների նվազեցումն առաջնահերթ անելիքներից է, մասնավորապես, ծխողների բարձր թվի նվազեցման առումով:

«ՀՀ առողջապահության նախարարի նոր կաբինետը որդեգրել է առողջության առաջնային պահպանման օղակի հզորացման քաղաքականությունը` առաջնահերթորեն կարևորելով հիվանդությունների վաղաժամ հայտնաբերումն ու բարդությունների կանխումը, որպեսզի հետագայում խուսափենք նաև ուշացած բուժման համար անհրաժեշտ ավելի բարձր ծախսերից»,-շեշտել է Նանուշյանը:

Փոխնախարարը ներկայացրել է նաև որոշ հիվանդությունների ուղղությամբ ներդրված սքրինինգային ծրագրերն ու դրանց արդյունքները` շեշտելով առաջիկայում նման նոր նախաձեռնությունների նպատակադրումը և առողջ կենսակերպի խթանմանն ուղղված քայլերը:

Համաժողովում հատուկ անդրադարձ է կատարվում նաև կանանց առողջության պահպանման հարցերին:

Ակնկալվում է, որ այս հանդիպումը կհանդիսանա ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց հակազդման առումով կարևոր հարթակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]