1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ճապոնական մշակույթը Հայաստանի արվեստասերներին ներկայացավ ավանդական տարազ կրող տիկնիկներով

Ճապոնական մշակույթը Հայաստանի արվեստասերներին ներկայացավ ավանդական 
տարազ կրող տիկնիկներով

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնական մշակույթը, պատմությունը ներկայացնող Շիկոումի, Շիբարակու, Դոուջյոուջի և այլ հետաքրքիր անուններով յոթանասուն ձեռագործ տիկնիկ ցուցադրվեց Երևանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ճապոնիայի տիկնիկները» խորագրով բացառիկ ցուցահանդեսի բացման հանդիսավոր  արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 20-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

«Արվեստի այս բացառիկ գործերը` ճապոնական հարուստ ժառանգության մաս կազմող տիկնիկները, առաջին անգամ են ներկայացվում մեզ մոտ: Սա իսկապես փառահեղ ցուցադրություն է ոչ միայն արհեստի առումով, թե ինչպես են ձեռագործ տիկնիկները պատրաստվել ամենատարբեր նյութերից, այլև այն տեսանկյունից, որ յուրաքանչյուր տիկնիկ ունի իր բովանդակությունը, էությունը»,- նշեց թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:

Նա ընդգծեց, որ ճապոնացիները մեծ խանդաղատանքով, գորովանքով են մոտենում իրենց ավանդական մշակույթի պահպանմանը, ինչը շատ ուսանելի է:

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի խոսքով` ցուցահանդեսի բացմանը պետք է ներկա լիներ նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը` Նունե Սարգսյանը, ով ճապոնական արվեստի մեծ գիտակ է:

Դեսպանը շեշտեց, որ Սարգսյան ընտանիքի հիմնադրամը ցուցահանդեսում ընդգրկելու համար հատկացրել է իրենց ընտանիքին պատկանող տիկնիկ, ինչի համար ինքը շնորհակալ է:

«Ներկայացված տիկնիկների բազմազանության մեջ կարող եք տեսնել ճապոնացիների սերը դեպի մանր դետալները: Մինչ վերջերս Ճապոնիայում մի ավանդույթ կար. երբ ճապոնացին ամուսնացնում էր դստերը, նրան նվիրում էր մի տիկնիկ, որը դուստրը պահում էր իր մոտ՝ որպես պահապան: Ամեն ճապոնացի հավատում է, որ տիկնիկն ունի հոգի և, եթե ձերբազատվում է նրանից, հուղարկավորում է նրան»,- պատմեց դեսպանը:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 11-ը, այնուհետև կճամփորդի այլ երկրներում:

Այն կյանքի կոչվեց ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության, «Ճապոնիա» հիմնադրամի և Հովհաննես Թումանյանի թանգարանի համագործակցության արդյունքում:

Ճապոնիայում դեռ հնուց տիկնիկները ներկայացում են ճապոնական տարազները, և դրանք կրողների էությունը, ունեն հստակ տարածքային հատկանիշներ և դարերի ընթացքում տարաբնույթ ձևեր են ստացել: Ճապոնական տիկնիկների միջոցով ներկայանում են նաև ազգային արհեստները, ինչպես օրինակ` մանածագործությունը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]