1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Տեղի է ունեցել ՀՀ ՊՆ վարչական համալիրի վերանորոգված մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությունը

Տեղի է ունեցել ՀՀ ՊՆ վարչական համալիրի վերանորոգված մարզադահլիճի բացման 
հանդիսավոր արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀՀ ՊՆ վարչական համալիրի վերանորոգված մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը, բարձրաստիճան զինվորականներ, հյուրեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով ներկաներին մարզադահլիճի վերաբացման կապակցությամբ՝ Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել «Սթրոյ սիթի» ընկերությանը` վերանորոգման աշխատանքներին ակտիվ աջակցություն ցուցաբերելու համար:  Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ընկերության տնօրեն Սահակ Սարգսյանին պարգևատրել է ՀՀ պաշտպանության նախարարության հուշամեդալով և շնորհակալագրով։

ՀՀ պաշտպանության նախարարը և մյուս ելույթ ունեցողները հույս են հայտնել, որ մարզադահլիճը ոչ միայն կծառայի իր հիմնական նպատակին, այլև նոր խթան կհանդիսանա մարզիկ զինծառայողների նոր հաջողությունների և նվաճումների համար։

Միջոցառումը եզրափակվել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական և ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանների թիմերի միջև բասկետբոլի ընկերական մրցաշարի անցկացմամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]