1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արթուր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԵԱՏՄ անդամ-պետությունների էներգետիկայի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդակցությանը

Արթուր Գրիգորյանը  Մոսկվայում մասնակցել է ԵԱՏՄ անդամ-պետությունների 
էներգետիկայի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդակցությանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը սեպտեմբերի 19-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ-պետությունների էներգետիկայի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդակցությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկվել է ԵԱՏՄ միասնական էլեկտրաէներգետիկական շուկայի մասին համաձայնագիրը և, այդ համատեքստում, ԵԱՏՄ շրջանակում գազի ընդհանուր շուկայի ձևավորման, գազի փոխադրման ծառայությունների գնագոյացման միասնական մեթոդոլոգիան::

Հանդիպման ընթացքում ընդգծվել  է, որ ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման վերաբերյալ նախատեսվող միջազգային պայմանագիրը պետք է մշակվի ու կնքվի մինչև 2025 թվականի հունվարի 1-ը և համահունչ լինի ԵԱՏՄ պայմանագրի հիմնարար սկզբունքներին:

Լիազոր մարմինների ղեկավարները պայմանավորվածություն են ձեռք բերել աշխատանքային համապատասխան խմբերի միջոցով շարունակելու և վերջնական տեսքի բերելու գազի ընդհանուր շուկայի ձևավորման համար անհրաժեշտ իրավական ակտերի մշակումը:

ԵԱՏՄ շրջանակում գազի ընդհանուր շուկայի ստեղծումը կապահովի բարենպաստ և փոխշահավետ պայմաններ գազի առևտրի, էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացման, մրցունակության ապահովման և տնտեսության ինտեգրման համար: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]