Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ

Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ հարուցվել է քրեական 
գործ

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների կիրարկման նկատմամբ իրականացվել է իրավական և մասնագիտական հսկողություն, որի արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ և իրավախախտումներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ դրանց վերաբերյալ 2018թ.-ի օգոստոսի 13-ին Կոտայքի մարզպետն ինքը Կոտայքի մարզի դատախազին հաղորդում էր ուղարկել նշված իրավախախտումները քննության առարկա դարձնելու և օրինական կարգով ընթացքը լուծելու համար:

«Գործի քննությունը հետագայում հանձնվել է ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնին, որտեղ էլ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով կայացված որոշմամբ՝ քրեական գործ հարուցելը մերժվել էր:

Սակայն Կոտայքի մարզպետը բողոքարկել է վերոնշյալ որոշումը Կոտայքի մարզի դատախազին:

Արդյունքում` ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով Հրազդանի նախկին համայնքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ Կոտայքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ և ուղարկվել նախաքննության»,- գրել է Պետրոսյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]