Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տալլինում կայացել է Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ

Տալլինում կայացել է Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 18-ին Էստոնիայում ՀՀ դեսպանությունը (նստավայը՝ Վիլնյուս) Էստոնիայի և Հայաստանի մշակույթի նախարարությունների ու Էստոնիայի հայերի միության աջակցությամբ Տալլինի պատմական Սևագլուխների տանը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին, ինչպես նաև ՀՀ անկախության 27-ամյակին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառմանը ներկա էին Էստոնիայի խորհրդարանի պատգամավորներ, Էստոնիայի արտաքին գործերի և մշակույթի նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Էստոնիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական կորպուսի անդամներ, էստոնացի մտավորականներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Համերգի սկզբում ողջույնի խոսք հղեց Էստոնիայի մշակույթի նախարարության ներկայացուցիչ Հեյլի Յոըն, ով, փոխանցելով մշակույթի նախարար Ինդրեկ Սաարի ուղերձը, նշեց, որ հայ-էստոնական մշակութային փոխհարաբերությունների օրակարգը չափազանց հագեցած է տարաբնույթ միջոցառումներով, ինչն արտահայտում է հայ-էստոնական բարեկամության խորությունը և ամրությունը։

Հանդիսությանը բացման խոսքով հանդես եկավ Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով անդրադարձ կատարեց տարվա ընթացքում երկու երկրներում տեղի ունեցած մշակութային միջոցառումներին և նշեց, որ տարին երկկողմ մշակութային բազմազանությամբ աննախադեպ էր:

Իր խոսքում դեսպանը շոշափեց նաև երկկողմ քաղաքական օրակարգը՝ իր երախտագիտությունը հայտնելով Էստոնիայի իշխանություններին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն առաջինը վավերացնելու և ՀՀ-ԵՄ երկխոսությանը ցուցաբերվող շարունակական աջակցության համար:

Երեկոյի ընթացքում համերգային ծրագրով հանդես եկավ ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը, ով կատարեց հայ կոմպոզիտորներ Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Հարություն Դելալյանի, էստոնացի կոմպոզիտորներ Արվո Պյարտի, Ուրմաս Սիսակսի, Լեպո Սումերայի և համաշխարհային հռչակ ունեցող այլ հեղինակների ստեղծագործություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]