Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դեսպան Մանվել Բադեյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության վարչապետի տեղակալի հետ

Դեսպան Մանվել Բադեյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության 
վարչապետի տեղակալի հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 19-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը պաշտոնավարման ավարտի կապակցությամբ հրաժեշտի հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության վարչապետի տեղակալ, արտաքին գործերի նախարար Շեյխ Սաբահ Խալեդ ալ-Համադ ալ-Սաբահի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով հյուրին` Քուվեյթի արտգործնախարարը գոհունակությամբ ընդգծել է բարեկամ Հայաստանի հետ ունեցած արդեն 24-ամյա դիվանագիտական հարաբերությունները, երկու երկրների մայրաքաղաքներում դեսպանությունների գործունեությունը և կատարված մեծ աշխատանքը իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական, զբոսաշրջային, կրթական, մշակութային կապերի ամրապնդման, մի շարք բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման առումով։ Նախարարը դրվատանքով է խոսել դեսպան Բադեյանի՝ պաշտոնավարման ընթացքում տարբեր ուղղություններով երկկողմ հարաբերություններն առավել խորացնելու և զարգացնելու ջանքերի մասին, ինչպես նաև կարևորեց հայ համայնքի նշանակալից դերակատարությունը Քուվեյթում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ՀՀ դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել Քուվեյթի Հանրապետությանը և Քուվեյթի արտաքին գործերի նախարարությանը` ցուցաբերվող մշտական աջակցության և սերտ փոխգործակցության համար: Դեսպան Բադեյանը իր խոսքում ևս կարևորել է տեղի հայ համայնքի կամրջող դերը երկու երկրների հարաբերությունների համատեքստում՝ ընդգծելով Քուվեյթի պետության կողմից հայ համայնքի հանդեպ հոգատար և հյուրընկալ վերաբերմունքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]