Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վրաստանի տարածքում բեռնատարներով ցորենի և ալյուրի տարանցման արգելքը հետաձգվել է մեկ տարով

Վրաստանի տարածքում բեռնատարներով  ցորենի և ալյուրի տարանցման արգելքը 
հետաձգվել է մեկ տարով

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի տարածքում բեռնատարներով  ցորենի և ալյուրի տարանցման արգելքը հետաձգվել է մեկ տարով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը:

«Քիչ առաջ գրել էի, որ Վրաստանով ցորենի և ալյուրի տարանցման արգելքը հետաձգվել էր մինչև տարեվերջ: Քիչ առաջ նոր զարգացում եղավ՝ արգելքը հետաձգվեց մեկ տարով»,- գրել է Նահապետյանը:

Վրաստանի կառավարությունը որոշում էր կայացրել սեպտեմբերի 15-ից արգելել երկրի տարածքում բեռնատարներով հացահատիկի տեղափոխումը: Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի՝ Հայաստան կատարած այցից հետո հայտարարվեց, որ որոշումը հետաձգվում է մինչև հոկտեմբեր, իսկ սեպտեմբերի 20-ի առավոտյան տեղեկություն եղավ, որ որոշումը հետաձգվել է մինչև տարեվերջ: Վրաստանի տարածքում բեռնատարներով հացահատիկի տեղափոխման արգելքը կարող է նպաստել ՀՀ-ում հացի գների թանկացմանը:

Լուսանկարը՝ armeniasputnik.am


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]