Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Մոնոլիտ տիեզերական կառույց», որը խորհրդային տարիների կարևոր արժեքներից էր. անգլիական թերթն անդրադարձել է «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի ճակատագրին

«Մոնոլիտ տիեզերական կառույց», որը խորհրդային տարիների կարևոր արժեքներից էր. 
անգլիական թերթն անդրադարձել է «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի 
ճակատագրին

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հեղափոխական» ճարտարապետությամբ խորհրդային օդանավակայանը, որը ժամանակին շքեղության բարձունքին էր, հիմա ապամոնտաժվում է: «Daily Mail»-ն անդրադարձել է «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքին՝ նշելով, որ այն կարծես մոնոլիտ տիեզերական կառույց լինի, որը խորհրդային տարիների կարևոր արժեքներից էր:

 «Զվարթնոց» օդանավակայանի առաջին տերմինալը բազմիցս ողջունել է Կրեմլի VIP ուղևորներին եւ ԽՍՀՄ ողջ տարածքից եկած այցելուներին: Այժմ այն լքված է, փակի տակ է եւ ապամոնտաժման շեմին: Այն նախկինում ամեն ժամ ընդունում էր ավելի քան 2500 ուղևորի: Նրանց համար կառույցը շքեղություն էր, կենտրոնական աշտարակում գտնվող ռեստորանից գեղեցիկ տեսարան էր բացվում դեպի մայրաքաղաք Երևան:

Հրապարակման մեջ ներկայացվում է «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի ներկայիս վիճակը: Նշվում է, որ այն անմխիթար վիճակում է, պատերը, պատուհանները վնասված են, հանված չեն խորհրդային ժամանակներից մնացած ցուցանակները:

«Daily Mail»-ը հրապարակման մեջ նշում է, որ օդանավակայանի հին մասնաշենքը բացառիկ ճարտարապետական կառույց է: Բրիտանացի հեղինակավոր ճարտարապետ Թիմ Ֆլինը հույս է հայտնել, որ մայիսյան թավշյա հեղափոխությունից հետո իշխանության եկած նոր, իշխանությունները կորոշեն, որ «Զվարթնոցը» պատմական շինություն է, որն արժե պահպանել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]