Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

Ոչ մի վախ Արցախի հողում. հայտնի ռուս բլոգերը ներկայացրել է տպավորություններն Արցախ կատարած ճամփորդությունից


ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի ռուս բլոգեր Նատալիա Անոխինան իր բլոգում պատմել է Արցախի Հանրապետություն կատարած ճամփորդությունից ստացած տպավորությունների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նատալիա Անոխինան նշել է, որ., հավանաբար, դա իրենց ամենա ոչ սովորական բլոգ-ճամփորդությունն է՝  անկեղծանալով, որ սկզբում ընդհանրապես չէր էլ հավատում, որ այն կարող է կայանալ: «Խնդրում եմ, ասեք, ինչո՞վ է ձեզ մոտ ասոցացվում Լեռնային Ղարաբաղը: Երբ ես այդ մասին հարցրեցի «Ինստագրամ»-ում, բոլոր իմ  հետևորդները պատասխանեցին, որ իրենց մոտ Լեռնային Ղարաբաղն ասոցացվում է պատերազմով, որը եղել է 1990-ականներին: Ցավոք, շատերի մոտ Արցախն ասոցացվում է հենց պատերազմով: Եվ դա ցավալի է, որովհետև իրականում այն շատ հետաքրքիր վայր է: Եվ մենք դա գիտեինք ոչ միայն լսելով, քանի որ երեք տարի առաջ այստեղ եղել էինք: Ւ դեպ, ժամանակները փոխվում են: Համեմատած նրա հետ, թե այդ ժամանակ որքան զբոսաշրջիկներ կային, այս անգամ նրանց թիվն աճել էր: Ընդ որում, այստեղ գալիս են ոչ միայն Ռուսաստանից, այլ նույնիսկ Հարավային Կորեայից, Ճապոնիայից, Սինգապուրից»,- գրել է Անոխինան:

Նա հավելել է, որ լրագրողների ու բլոգերների իրենց թիմը միջազգային էր: Թիմի կազմում եղել են լրագրողներ և բլոգերներ Ռուսաստանից, Հունգարիայից, Լատվիայից, Իսրայելից, Ւտալիայից: «Մենք Արցախ էինք այցելել 4 օրով, այդ ընթացքում պլանավորում էինք տեսնել Ստեփանակերտը, Շուշին, Տիգրանակերտը, Տող գյուղում մասնակցել գինու փառատոնին, միևնույն ժամանակ տեսնել երեք հին վանական համալիրները՝ Ամարասը, Գանձասարը և Դադիվանքը»,- մանրամասնել է բլոգերը:

Լրագրողները և բլոգերներն Արցախ են ժամանել Հայաստանի տարածքով: Նատալիա Անոխինան պատմում է, որ Ռուսաստանի քաղաքացիների համար վիզա պետք չէ, իսկ սահմանն անցնելու ամբողջ գործընթացը տևում է 15 րոպե:

«Բոլոր նրանց, ովքեր մտածում են, թե Լեռնային Ղարաբաղում մինչ այս պահը պատերազմ է, ես կասեմ՝ այնտեղ վաղուց ոչ մի պատերազմ չկա՝ չնայած փոխհրաձգություն Ադրբեջանի հետ սահմանին ժամանակ առ ժամանակ լինում է: Սակայն սահման զբոսաշրջիկներին չեն թողնում: Սահմանամերձ գոտիներ զբոսաշրջիկների այցն արգելված է:  Նաև ուզում եմ ասել, որ երեք տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղը վերափոխվել է ու բարելավվել: Միայն Զոդի ոլորանների ճանապարհն ամեն ինչ արժե: Հիշում եմ, թե ինչպես էինք անցած անգամ գիշերով անցնում այդ ճանապարհով՝ ցեխերի մեջով ու անձրևի տակ, իսկ հիմա այնտեղ հրաշալի ասֆալտ է: Շուշին նույնպես զգալիորեն դեպի լավն է վերափոխվել: Պատերազմի հետքերն այստեղ ավելի ու ավելի քիչ են դառնում: Մյուս քաղաքները, որտեղ մենք եղանք, նույնպես լավ տպավորություն թողեցին: Չնայած, իհարկե, կատարելությանը սահմաններ չկան, և Արցախը հետագայում էլ զարգանալու տեղ ունի»,- եզրափակել է ռուս բլոգերը:

Նատալյա Անոխինան նաև լուսանկարներ է հրապարակել Արցախի տեսարժան վայրերից:

 

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ