Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ ԶՈւ 5-րդ զորամիավորումում անցկացվել է մարտական հրաձգությամբ վաշտի ցուցադրական մարտավարական զորավարժություն

ՀՀ ԶՈւ 5-րդ զորամիավորումում անցկացվել է մարտական հրաձգությամբ վաշտի 
ցուցադրական մարտավարական զորավարժություն

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դասակների և վաշտերի հրամանատարների՝ հարձակողական գործողությունների ընթացքում ստորաբաժանման կազմով ներդաշնակ գործելու, կրակի կառավարումը արդյունավետ իրականացնելու կարողություններն ու հմտությունները, ինչպես նաև  հակագրոհը կազմակերպելու, հրամանատարների գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով, սեպտեմբերի 17-ից 18-ը Սպարապետ Վ. Սարգսյանի անվան զորամասում, համաձայն պատրաստության պլանի, անցկացվել է մարտական հրաձգությամբ վաշտի ցուցադրական մարտավարական զորավարժություն:        

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորամասի հրամանատարության կողմից ընտրված թեման հնարավորինս ներառել է լեռնային պայմաններում ստորաբաժանման կազմով հարձակողական գործողություններ վարելու հավանական տարբերակները, ինչպես նաև հաշվարկվել են հակառակորդի կողմից հնարավոր գործողությունների տարբերակները:

Ստորաբաժանումների հրամանատարները հատկապես մեծ հետաքրքրություն են ցուցաբերել  հետախուզական խմբերի, հրետանու կրակի կառավարման, կապի կազմակերպման և առաջին բուժօգնության ցուցաբերման ուսումնական կետերում զինծառայողների գործողություններին:

Զորավարժության ավարտին 5-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Փիլոյանը բարձր է գնահատել բոլոր մասնակիցների գործողությունները և հորդորել մանրամասն վերլուծել զորավարժության յուրաքանչյուր փուլը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]