Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գերմանական հանրահայտ ATOS կլինիկաների մասնագետները կհամագործակցեն հայ մասնագետների հետ

Գերմանական հանրահայտ ATOS կլինիկաների մասնագետները կհամագործակցեն հայ 
մասնագետների հետ
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է երկօրյա այցով Հայաստանում գտնվող գերմանական հանրահայտ ATOS կլինիկաների Մյունխենի, Հայդելբերգի, Քյոլնի մասնաճյուղերի վնասվածքաբանական վիրաբուժության և սպորտային բժշկության մասնագետների խմբին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են մասնագիտական փորձի փոխանակման, համագործակցության հնարավոր ուղղությունների հեռանկարները: Անահիտ Ավանեսյանն ընդգծել է հայկական կողմի մեծ հետաքրքությունն առողջապահության ոլորտում երկկողմ կապերի սերտացման, Գերմանիայում օրթոպեդիայի ոլորտում կիրառվող նորարարություններին ծանոթանալու և Հայաստանում դրանք կիրառելու հնարավորությունների առումով:

Պատվիրակության` Հայաստան առաջին այցի նպատակն է ծանոթանալ հայաստանյան առողջապահական ոլորտին, հայ գործընկերների հետ մասնագիտական կապեր հաստատել, փորձի փոխանակման ու մասնագիտական խնդիրներ քննարկել, ինչպես նաև համագործակցություն հաստատել հայ բժիշկների և հայաստանյան բուժհաստատությունների, մարզական ասոցիացիաների և այլ կառույցների միջև:

Գերմանական կողմի ներկայացուցիչներն իրենց հերթին հետաքրքրվել են գործակցության հնարավոր ուղղություններով ու ընդգծել, որ անգամ Հայաստանի նման փոքր երկրի հետ տեսնում են նոր համատեղ նախաձեռնությունների հեռանկարներ:

Ժամանող հյուրերի թվում են Մյունխենի կլինիկայի գլխավոր տնօրեն Սաբինա Հեքմանը, Հայդելբերգի կլինիկայի բժշկական ծառայության փոխտնօրեն, ուսային և արմնկային հոդերի, վնասվածքաբանական վիրաբուժության և սպորտային բժշկության մասնագետ դոկտոր Սվեն Լիխտենբերգը, գերմանական հիվանդանոցային կոնցեռնների միջազգային հարցերով խորհրդատու, փորձագետ Անաիդ ՅանսենըՔյոլնի ATOS կլինիկայի արթրոսկոպիայի, ուսի, ձեռքի վիրահատությունների և սպորտային վնասվածքաբանության գլխավոր բժիշկ դոկտոր Դիրկ Տենները, Մյունխենի ATOS կլինիկայի գլխավոր վիրաբույժ, վիրաբույժ-օրթոպեդ, էդրոպրոտետիկ վիրաբուժության կենտրոնի տնօրեն դոկտոր Ռայմունդ Ֆյոլկերը,  բժշկական  ռազմավարության և հիվանդանոցային ֆինանսավորման հարցերով ATOS կլինիկայի տնօրենի  խորհրդական Նաիրա Նակեն:

Հայաստանյան այցի շրջանակներում նախատեսված են մասնագետների այցերը Երևանի պետական բժշկական համալսարանում, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական  կենտրոնում, «Wigmore» բժշկական կենտրոնում, «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ-ում, որտեղ ATOS կլինիկայի բժիշկները երեխաների առողջական խնդիրների հետ կապված խորհրդատվություն կիրականացնեն և դեղորայք կնվիրաբերեն: Հանդիպում է նախատեսված «Իմ քայլը» հիմնադրամի ներկայացուցիչների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]