Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

ԳԴՀ-ի բիզնեսը կոչ է արել ԵՄ-ին՝ ուժեղացնել կոոպերացումը ԵԱՏՄ-ի հետ


ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիական տնտեսության արեւելյան կոմիտեն (ԳՏԱԿ) ("Ost-Ausschuss - Osteuropaverein der Deutschen Wirtschaft e.V." - OAOEV) ԱՄՆ-իեւ Չինաստանի միջեւ առեւտրական հակամարտության ծավալման լույսով կոչ Է արել ԵՄ-ին՝ համագործակցել Եվրասիական տնտեսական միության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է կազմակերպության ղեկավար Վոլֆգանգ Բյուխելեի՝ սեպտեմբերի 20-ին հրապարակված հայտարարության մեջ:

Նա վստահ Է, որ «աճող պրոտեկցիոնիստական սպառնալիքին ԵՄ-ի լավագույն պատասխանը կլիներ ազատ առեւտրի մասին համաձայնագրերի կնքումը հնարավորինս շատ երկրների ու տարածաշրջանների հետ»: «Հարավային Կորեայի, Կանադայի եւ Ճապոնիայի հետ ԵՄ-ի հաջող բանակցություններից եւ MERCOSUR-ի ու Աֆրիկայի հետ համաձայնագրերի վերաբերյալ հայտարարություններից հետո մեզ մնում Է նոր ջանքեր գործադրել ԵԱՏՄ-ի հետ կոոպերացման ուղղությամբ»,-ասել Է նա: Բյուխելեի կարծիքով՝ մինչ այժմ ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը «սպիտակ բիծ Է» Եվրամիության առեւտրական քաղաքականության մեջ:

«Ռուսաստանի հետ բարդ քաղաքական հարաբերությունները չպետք Է տանեն այն բանին, որ առաջվա պես շարունակի իշխել լռությունը»,-նշել Է Բյուխելեն: «Ընդհակառակը, ԵԱՏՄ-ի անդամ ոչ մեծ երկրները՝ Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը եւ Ղրղզստանը, անհամբերությամբ են սպասում ուղղակի բանակցությունների սկսվելուն»,-նշել Է նա:

1952 թվականի հոկտեմբերին ստեղծված ԳՏԱԿ-ը Գերմանիայի տնտեսության շահերը ներկայացնում Է Կենտրոնական, Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում: Կոմիտեն, որի կենտրոնակայանը գտնվում Է Բեռլինում, միավորել Է 200-ից ավելի ձեռնարկություններ, նախեւառաջ միջին բիզնեսի, ինչպես նաեւ խոշոր արդյունաբերական միություններ:

2018 թվականի մարտի 23-ին Բեռլինում «Գերմանական տնտեսության արեւելյան կոմիտեի» եւ մեկ այլ կազմակերպության՝ «Գերմանական տնտեսական արեւելաեվրոպական միավորման» անդամները միաձայն քվեարկեցին մեկ տարածաշրջանային նախաձեռնության մեջ միաձուլվելու օգտին՝ «Գերմանական տնտեսության արեւելյան կոմիտե»՝ ընդհանուր անվանմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ