Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ կառավարությունը ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ դեռևս բանակցություններ չի վարում

ՀՀ կառավարությունը ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ դեռևս բանակցություններ չի 
վարում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի նոր սակագնի շուրջ բանակցությունները դեռևս չեն սկսվել:

Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:

«Այս պահին ոչինչ չունեմ ասելու, որոշված չէ, թե երբ ենք սկսելու բանակցությունները: Երբ կլինի համապատասխան հանձնարարական՝ կշարունակենք քննարկումները: Դեռևս որոշված չէ, թե երբ կսկսենք դրանք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Հարցին, թե կառավարությունն, արդյոք, մտադի՞ր է գազի այլընտրանքային տարբերակ դիտարկել, այդ թվում Իրանից՝ նախարարը պատասխանեց. «Մտադիր ենք ցանկացած տարբերակ փորձելու, կոնկրետ առաջարկներ մինչև այժմ չունենք: Ձևավորված ընթացքով գազի պայմանագրի վերաբերյալ ռուսական կողմից առաքումն ունենք: Երբ այդ թեմայով անհրաժեշտություն առաջանա, նոր կաշխատենք»:

Ռուսաստանը Հայաստանին սահմանին գազը մատակարարում է 1000 խմ-ն 150 դոլարով, գազի գնի մասին պայմանագիրն ավարտվում է 2018 թվականի վերջին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]