1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մեծ Մասրիկ համայնքում կառուցվել է մանկական խաղահրապարակ

Մեծ Մասրիկ համայնքում կառուցվել է մանկական խաղահրապարակ

ԳԱՎԱՌ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի մանուկներն այսուհետ հաճելին ու օգտակարը կհամատեղեն նորակառույց խաղահրապարակի կառուցման ու շահագործման արդյունքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծ Մասրիկի գյուղապետարանից,խաղահրապարակն արդիականացրել է ամերիկահայ զույգը՝ Տեր եւ տիկին Գառնիկ եւ Հիլդա Եուսէֆիները՝ ի հիշատակ իրենց ծնողների՝ տեր եւ տիկին Հովհաննես եւ Անուշ Հովսեփյանների: Բարեգործները ժամանել չէին կարողացել, փոխարենը գյուղում էին նրանց հարազատները: «Ամերիկահայ հյուրերին գյուղում աղ ու հացով դիմավորեցին: Խաղահրապարակի տարածքում հյուրերը կատարեցին նաեւ ծառատունկ՝ ի նշան նորաստեղծ բարեկամության եւ գյուղի շենացման: Խաղահրապարակի բացմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, Մեծ Մասրիկի գյուղապետ Արմեն Ասատրյանը, Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցի տնօրեն Ատոմ Հակոբյանը «Ֆոքըս օն Չիլդրեն նաու» կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Անահիտ Քալանթարյանը, պաշտոնական այլ անձինք:
«Այս ձեռնարկում անչափ տեծ է մեր գյուղի բնակիչ Իրինա Գասպարյանի դերը: Նրան համարում են Մեծ Մասրիկի երիտասարդ զարկերակը, իսկ ինքն իրեն՝ մի նվիրյալ, ով որեւէ պաշտոն երբեւէ չի զբաղեցրել, գյուղից բացի իր ապագան որեւէ տեղ չի պատկերացնում ու գյուղի բարեկեցության համար անում է անհնարին թվացող ամեն բան: Եվ ահա Իրինա Գասպարյանի խնդրանքին ընդառաջել են ամերիկահայ բարերարները՝ «Ֆոքըս օն Չիլդրեն նաու» հայաստանյան մասնաճյուղի միջոցով»,-ներկայացրեց Մեծ Մասրիկի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Էդիկ Պողոսյանը:
Մեծ Մասրիկում օրը տոնական էր նաեւ համայնքի վաղ տարիքի երեխաների համար: Մեծ Մասրիկի թիվ 1 մանկապարտեզում էլ ամերիկահայ բարերարները ամբողջապես նոր գույք եւ անկողնային պարագաներ էին տրամադրել: Նախաձեռնությունը դարձյալ Իրինա Գասպարյանինն էր, իսկ բարեգործները Արմեն եւ Էլեոնորա Հայրապետյաններն են, ովքեր մանուկների աշխարհը գունեղ էին դարձրել՝ ի հիշատակ իրենց ծնողների՝ տեր եւ տիկին Ավաք եւ Ամալիկ Հայրապետյանների: Ամերիկահայ հյուրերը մանկապարտեզ դատարկաձեռն չէին եկել: Բոլոր երեխաները ստացան հագուստով, քաղցրավենիքով ու խաղալիքներով լի տոպրակներ: Ի դեպ, Իրինա Գասպարյանը մանկապարտեզին առաջին անգամը չէ, որ աջակցում է: Նրա նախաձեռնությամբ մանկապարտեզը ամբողջովին բարեկարգել է «ՀՕՖ» կազմակերպությունը: Գեղարվեստական կատարումներով հանդես եկան Մեծ Մասրիկի դպրոցականները, համայնքի «Ղարիբյան» պարային համույթի սաները:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]