1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Շատ դպրոցներում դրամահավաքները զրոյացել են. Արայիկ Հարությունյան

Շատ դպրոցներում դրամահավաքները զրոյացել են. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Չայկովսկու անվան դպրոցում սովորող աշակերտների ծնողներից դրամահավաքի մասին  դիմում-բողոք Կրթության և գիտության նախարարությունը չի ստացել: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ մեկնաբանելով այն նկատառումը, որ ծնողները բողոքում են, թե դպրոցում կավիճի, մատյանի փող են հավաքում։

«Ես չեմ ասել, որ նման դրամահավաքները զրոյական կդառնան։ Բայց շատ դպրոցներում դրամահավաքները զրոյացել են։ Ես չեմ բացառում, որ կարող են լինել դպրոցներ և կան այդպիսի դպրոցներ, ունենք բողոքներ և միջոցներ ձեռնարկում ենք դրամահավաքը կանխելու համար։ Հիմա Չայկովսկու անվան դպրոցից որևէ դիմում–բողոք չենք ստացել, հենց ստանանք, կանդրադառնանք»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց նախարարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]