Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մահացել Է պոստմոդեռնիզմի հիմնադիրներից մեկը՝ ճարտարապետ Ռոբերտ Վենտուրին. The New York Times

Մահացել Է պոստմոդեռնիզմի հիմնադիրներից մեկը՝ ճարտարապետ Ռոբերտ Վենտուրին. The New York Times
 ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 94-րդ տարում մահացել Է ամերիկացի ճարտարապետ, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Ռոբերտ Վենտուրին, որին համարում Էին պոստմոդեռնիզմի հիմնադիրներից մեկը: Այդ մասին հայտնել Է The New York Times թերթը՝ վկայակոչելով Վենտուրիի որդուն:

Հրատարակության տվյալներով՝ մահվան պատճառը դարձել են Ալցհեյմերի հիվանդությամբ պայմանավորված բարդացումները:

Ռոբերտ Վենտուրիի հեղինակած նախագծերի թվում են այնպիսի շենքեր, ինչպիսիք են՝ Գեղարվեստական թանգարանը Սիեթլում (Վաշինգտոնի նահանգ), Ժամանակակից արվեստի թանգարանը Սան Դիեգոյում (Կալիֆոռնիայի նահանգ), Գորդոնի եւ Վիրջինիա ՄաքԴոնալդի բժշկական հետազոտական ինստիտուտը Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]