Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վարչապետ Փաշինյանը հանդիպեց բողոքի ակցիա իրականացնող արծվաշենցիներին

Վարչապետ Փաշինյանը հանդիպեց բողոքի ակցիա իրականացնող արծվաշենցիներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց կառավարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող արծվաշենցիներին, ովքեր պահանջում իրենց համար կառավարության 2009 թվականի որոշումով հատկացված փոխհատուցումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, վարչապետն առաջարկեց հոկտեմբերի 2-ին հանդիպում կազմակերպել: «Առաջարկում եմ ձևավորել հինգ հոգուց բաղկացած խումբ և հանդիպել ինձ»,- ասաց վարչապետը:

«Մենք հայրենիք ենք կորցրել, 5 հազար հեկտար տարածք ենք կորցրել։ 2009 թվականին կառավարության որոշում է եղել արծվաշենցիների կորուստները փոխհատուցելու՝ 6 մլրդ դրամ հատկացնելու վերաբերյալ։ Փոխհատուցման ընդամենը 10 տոկոսն է վճարվել 2011-ին, մեկ շնչին՝ 360 հազար, այն դեպքում, երբ մարդիկ մեծ կորուստներ են ունեցել։ Արծվաշենցիները՝ որպես տեղահանվածներ, ծվարել են Ճամբարակում՝ խարխուլ տներում, որոնց մեծ մասը քանդման ենթակա է։ Սա քաղաքական պահանջ չէ, սա ժողովրդական պահանջ է իշխանությունների ուշադրությունը իրենց խնդրին հրավիրելու համար»- ավելի վաղ պարզաբանել է «Արծվաշեն և որդիներ» հայրենակցական միության նախագահը:

Մինչև վարչապետի՝ շենքից դուրս գալը ցուցարարների և ոստիկանների միջև լարվածություն էր առաջացել, ցուցարարները փորձում էին մուտք գործել ՀՀ կառավարության շենք: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]