1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Անվարորդ տրամվայ կհայտնվի Պոտսդամում

Անվարորդ տրամվայ կհայտնվի Պոտսդամում
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոտսդամում սկսվել Է աշխարհում առաջին ինքնագնաց տրամվայի թեստավորումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Frankfurter Allgemeine Zeitung թերթը:

Փորձարկումների ընթացքում անվարորդ տրամվայն հաջողությամբ անցել Է վեցկիլոմետրանոց երթուղին:

Այդ ընթացքում խցիկում գտնվում Էր վարորդը՝ համակարգչային խափանման դեպքում վթարից խոսափելու համար:

Ինչպես նշում Է հրատարակությունը, նախքան այս փոխադրամիջոցը կհայտնվի Պոտսդամի փողոցներում, պետք Է որոշ ժամանակ անցնի. անհրաժեշտ Է տրամվայի համակարգիչներին «սովորեցնել» իրենց գործողությունները համաձայնեցնել ճանապարհային երթեւեկության մյուս մասնակիցների, օրինակ՝ ավտոմոբիլների հետ: Ուստի անվարորդ տրամվային դեռեւս թույլատրված չԷ ուղեւորների կանոնավոր փոխադրումներ իրականացնել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]