Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վախճանվել Է բալետի ամերիկացի արտիստ Արթուր Միթչելը

Վախճանվել Է բալետի ամերիկացի արտիստ Արթուր Միթչելը
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 85-րդ տարում վախճանվել Է բալետի ամերիկացի արտիստ եւ խորեոգրաֆ Արթուր Միթչելը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 19-ին հաղորդվում Է Հառլեմի պարի թատրոնի Facebook-յան Էջում:

«Մենք խորը վշտով ձեզ հայտնում ենք, որ մեր թատրոնը հիմնած գեղարվեստական ղեկավարը՝ մեծն Արթուր Միթչելը, հեռացել Է կյանքից»,-ասված Է հաղորդագրության մեջ:

The Washington Post թերթի տվյալներով՝ խորեոգրաֆը սեպտեմբերի 19-ին մահացել Է Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում: Արտիստի զարմուհու խոսքով՝ նրա մահվան պատճառը դարձել Է երիկամների անբավարարությունը:

Արթուր Միթչելը դարձել Է ամերիկյան խոշորագույն բալետային խմբի՝ «Նյու Յորք Սիթի բալետ»-ի առաջին սեւամորթ մենակատարը: 1969 թվականին Քարել Շուքի հետ միասին նա հիմնադրել Է Հառլեմի պարի թատրոնը եւ դարձել նրա գեղարվեստական ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]